Որոշ տելեգրամյան ալիքներ հաղորդում են, որ Ստամբուլ-Մոսկվա չվերթի «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավի ուղևորներն արդեն 10 ժամ չեն կարողանում թռչել Թուրքիայից: Ամբողջ գիշեր չքնած մարդկանց նույնիսկ տաք կերակուր չեն տալիս, իսկ թռիչքի վերաբերյալ դեռևս հստակություն չկա: Օդանավակայանում հավաքված մարդկանց ասել են, որ իրենց օդանավը պարզապես խափանվել է։ Հիմա համակարգի հետ կապված խնդիրներ կան։ Խափանումը թույլ չի տալիս մարդկանց գրանցվել նույն ավիաընկերության մեկ այլ չվերթ նստելիս։
Ինչով է ուշագրավ այս տեղեկությունը։ Օրեր առաջ հայկական որոշ լրատվականներ անդադար թիրախավորված հոդվածներ էին հրատարակում այն մասին, որ հայկական օդանավերը չէին կարողանում թռիչքի վերջնակետ հասնել ու դա բնորոշում էին, որպես հայկական ավիաընկերությունների աններելի սխալ։
Աշխարհում հայկական ավիաընկերությունները, ոչ առաջինն են և ոչ էլ վերջինն են, որոնք բախվում են ավիաբիզնեսին հատուկ նման խնդիրների։ Եվ դրա ապացույցներից մեկն էլ Ստամբուլ-Մոսկվա չվերթի «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավի հետ կապված խնդիրն է։ Եվ որն է հետաքրքիրը՝ Թուրքիայի հետ բարեկամական և ջերմ հարաբերություններ ունեցող Ռուսաստանի ամենախոշոր ազգային ավիափոխադրող «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավը ոչ միայն չի կարողանում թռչել Թուրքիայից և հետ վերադառնալ, այլև չի կարողանում այս ընթացքում նորմալ բացատարություն տալ ուղևորներին և նրանց նորմալ սպասարկում ապահովել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։