74-ամյա տղամարդու գրպանից փող հափշտակող երիտասարդին գտել ու ձերբակալել են
Մայիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 74-ամյա տղամարդը հայտնել էր, որ Վարդաշենի 9-րդ փողոցում անհայտ անձը իր գրպանից բացահայտ փող է հափշտակել:
ՆԳՆ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 36-ամյա երիտասարդը ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
15 Մայիս, 2023 00:11
1407
Վիճել են, իրար հասցրել հարվածներ, վերցրել բջջային հեռախոսն ու փախել. 5 երիտասարդ ձերբակալվել է (տեսանյութ)
03 Ապրիլ, 2026 14:06
Կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի․ ԱՄՆ դեսպանատուն
20 Սեպտեմբեր, 2025 23:18
Երևանում կողոպուտի փորձի ժամանակ հնչել է կրակոց. ենթադրյալ հանցագործը վնասազերծվել է
14 Հունիս, 2023 15:23