Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոքստրան երկրի խորհրդարանում տեղի ունեցած արտաքին քաղաքական քննարկումների ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչպես Նիդերլանդները և ԵՄ-ն կարող են նպաստել երկարաժամկետ խաղաղության պահպանմանը, եթե այն հաստատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պատասխանել է, որ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև, ինչը, հուսով է, կհանգեցնի կայուն խաղաղության համաձայնագրի, նշված է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության մեջ:

Նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությունը մեծ նշանակություն ունի, որի համար ադրբեջանական կողմը կրում է ողջ պատասխանատվությունը։

Հարցին, թե «միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը» նշանակո՞ւմ է նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքի վերադարձ (150 կմ2), նախարար Հոկստրան պատասխանել է, որ, բնականաբար, այս հարցը պետք է ներառվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ բանակցություններում։

365