Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ Դերեք Հոգանը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը։

«Մայիսի սկզբին պետքարտուղարը հյուրընկալել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ աշխատելու ամենավիճելի հարցերի շուրջ, ներառյալ, օրինակ՝ սահմանային գոտուց զորքերի փոխադարձ դուրսբերումը, համաձայնագրում առկա վեճերի լուծման մեխանիզմը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը.

Հանդիպմանը երկու կողմերի միջև եղել է բուռն դիվանագիտական ​​փոխգործակցություն։ Մենք մի շարք առաջարկներ ենք ներկայացրել, որոնք կարող են երկու կողմերին էլ որոշակի ձևակերպումներ տալ՝ իրենց տարաձայնությունները կամրջելու համար: Նրանք հաշվի են առել դրանք։ Հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվի այն, թե ինչ պետք է արվի, որպեսզի գործն ավարտվի: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- նշել է նա։

Հոգանն ասել է, որ նախորդ շաբաթ խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, «որպեսզի հասկանանք, թե որ ուղղություններով կարող ենք առաջ շարժվել»:

Կապված Լաչինի միջանցքի հետ Հոգանը նշել է, որ  միջանցքի ապաարգելափակման հարցով պետքարտուղարը մեծ ճնշում է գործադրում։

 

519