Հայաստան է ժամանել Սլովենիայի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Այսօր՝ վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին Արշակյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հետ։
30 Մայիս, 2023 16:05
465