Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով, մայիսի 31-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։

Նա նշել է, որ քննարկվելիք հարցերը վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի անցման եղանակին վերաբերող տեխնիկական մանրամասներին։ «Խոսքն այն մասին է, որ այս սահմանին լինելու են անձնագրային, մաքսային և բոլոր այլ տեսակի հսկողությունններ, որոնք կան միջազգային սահմաններում»,- ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ կողմերն այսօր շատ մոտ են նրան, որ խոսեն արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին։ Նաև Հայաստանն է Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ շարժվելու ու ապաշրջափակման հնարավորություն ստանում, նաև՝ կարելի է դուրս գալ Իրան», - ասել է Օվերչուկը:

 

770