Արցախյան պատերազմի ընթացքում,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին սննդի, հագուստի, հիգիենիկ եւ այլ պարագաների ապահովման հարցում Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով շարունակաբար իրենց աջակցությունն են ցուցաբերում։

Ծաղկունք համայնքի «Դար» հիմնադրամը, Գավառի պետական բժշկական քոլեջը, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցը, Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցը, «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամը» Գանձակ համայնքի « Գանձակ կաթ» ԱՁ-ն, ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գավառ համայնքից Սամվել Ենգիբարյանին պատկանող առեւտրի կենտրոնը, «Սիրելիս» հարսանյաց սրահի տնօրեն Բաբկեն Խաչիկյանը, մարզի տարբեր տարածաշրջանների բազմաթիվ անհատ քաղաքացիներ: Հավաքված օգնությունը Արցախից մարզ տեղափոխված ընտանիքներին բաշխվում է Գեղարքունիքի մարզպետարանում ձեւավորված համապատասխան հանձնաժողովի կողմից՝ նրանց կարիքների շարունակական գնահատման հիման վրա:

Արցախցիներին հյուրընկալել եւ նրանց կեցության համար անհրաժեշտ պայմաններ են ապահովել մարզի բազմաթիվ համայնքներ:

258