Գրեթե մեկ դար առաջ՝ 1925թ-ին, Ժնեւում երեխաների պաշտպանությանը նվիրված կոնֆերանսի ընթացքում որոշվեց հունիսի 1-ը նշել որպես երեխաների պաշտպանության օր։

Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին, իսկ մեր երկիրը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990թ-ին, հետո՝ 1996 թ.-ին, ընդունել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Հունիսի 1-ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, ուստի վերջին տարիներին այս օրվան են միացել նաև եվրոպական երկրներ, ԱՄՆ մի շարք նահանգներ։

Երեխաների պաշտպանության միջազգային օրն ունի իր դրոշը, որի կանաչ գույնը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն, պտղաբերություն և հարստություն: Կարմիր, կապույտ, դեղին, սև և սպիտակ պատկերները խորհրդանշում են բազմազանություն և հանդուրժողականություն: Ճիշտ կենտրոնում գտնվող երկրագնդի պատկերը խորհրդանշում է երկրային տունը և այնտեղ եղած բոլոր բարիքները, որ Աստված շնորհել է մարդկանց` իրար հետ կիսելու և միմյանց հարգելու համար:

 

457