Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրենին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին տնօրեն Արսեն Գրիգորյանին կատարած աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։ Նախարարը շնորհավորել է Արամ Ղազարյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջադրված խնդիրներին կտրվեն արագ և արդյունավետ լուծումներ։
Արսեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Երևան ՋԷԿ-ի աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։
Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար․«համոզված եմ, որ աշխատակազմի հետ, համատեղ ուժերով կհաղթահարենք մեր առջև դրված խնդիրները»,- ասել է նոր տնօրենը։
01 Հունիս, 2023 21:04
1278
Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ
20 Սեպտեմբեր, 2026 17:49
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19 Սեպտեմբեր, 2026 16:39
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է ESCRS 2026 միջազգային կոնգրեսին
19 Սեպտեմբեր, 2026 15:33
«Հրազդան» ՋԷԿ-ի ձուլարանում պայթյունից տուժած անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ
10 Սեպտեմբեր, 2024 23:55
Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա զոհ
10 Սեպտեմբեր, 2024 22:19
Հրազդան ՋԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել է
24 Հոկտեմբեր, 2023 22:45