Հնդկաստանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը չի արտացոլում բազմաբևեռ աշխարհը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս կազմն ու կառուցվածքը չեն համապատասխանում բազմաբևեռ աշխարհի իրողություններին, անհրաժեշտ է հնարավորինս շուտ քննարկել դրա բարեփոխումները։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջան։
Նա հավելել է, որ ՄԱԿ-ի ԱԽ բարեփոխումները պահանջում են «միջազգային հանրության հրատապ ուշադրությունը», քանի որ աշխարհը բախվում է «աննախադեպ գլոբալ մարտահրավերների, որոնք սահմաններ չեն ճանաչում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ահաբեկչությունը, համաճարակները, հումանիտար ճգնաժամերը»:
Հնդկաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների ձգտող ամենաակտիվ երկրներից է։
02 Հունիս, 2023 17:22
398
Անտառապետը Աղվերանի անտառում հայտնաբերել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դին
20 Հոկտեմբեր, 2026 00:18
COP17. պանելային քննարկում` նվիրված դպրոցական սննդի ազգային ծրագրին
20 Հոկտեմբեր, 2026 00:13
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Անկախ դիտորդ» և «Ականատես» միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելություններին նոյեմբերի 29-ի ընտրություններում
19 Հոկտեմբեր, 2026 23:32