Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից:

 

Ծնվել է 1981 թվականի հուլիսի 26-ին, ք.Երևանում:

2001 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2003 թվականին՝ նույն բուհի մագիստրատուրան:

2003-2006 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2006-2007 թթ. - Լոռու մարզի դատախազության քննիչ

2007-2011 թթ. - Կոտայքի մարզի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ

2011-2013 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ

IV-XI.2013 թ. - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ

XI-XI.2013 թ. - Կոտայքի մարզի դատախազի տեղակալ

2013-2016 թթ. - Արմավիրի մարզի դատախազ

2016-2017 թթ. - Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ

2017-2019 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ

2019-2022 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ

2022-2023 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և պարգևատրվել՝ «Մխիթար Գոշ» պետական պարգևով:

257