Ծաղկունքից ապօրինի դուրս բերված սևահողն առգրավվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում Սևան-Երևան մայրուղում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶիԼ» մակնիշի բեռնատար մեքենան։
Ինչպես տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, բեռնատարի թափքում հայտնաբերվել է 4խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգված (չիմ), որը քաղաքացի Ա.Ղ.-ն անօրինական դուրս էր բերել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից։
Ըստ աղբյուրի՝ սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Նշվում է, որ իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
05 Հունիս, 2023 23:57
1874
Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից 11.8 կիլոգրամ սիգ տեսակի ձուկ է առգրավվել
26 Նոյեմբեր, 2024 23:00
Օպերային հարող տարածքից 4 խաղային ապարատ է առգրավվել
05 Նոյեմբեր, 2024 23:20
Առգրավվել են 975 հատ սիգ տեսակի ձուկ և 6.5 կգ ձկնկիթ․ Սևանա լճից դուրս են բերվել մեծ թվով ձկնորսական ցանցեր
20 Դեկտեմբեր, 2022 23:34
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
12 Նոյեմբեր, 2026 00:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11 Նոյեմբեր, 2026 09:46
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր
10 Նոյեմբեր, 2026 18:49