Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպաության նախարար Սուրեն Պապիկյանը:

Օրերս անցկացվող ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 7-ին, ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների կրակային պատրաստության աստիճանը։ Զինծառայողները ստուգարքներ են հանձնել կրակային պատրաստություն առարկայից: Նրանց պատրաստության աստիճանը գնահատվել է տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախների խոցմամբ։

Հունիսի 8-ին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ կհանձնեն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, ինչից հետո կամփոփվեն արդյունքները, և ստուգող հանձնաժողովները կգնահատեն յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը։

794