Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2 - 2.5 տարիների ընթացքում՝ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը կազմում է 4,234 զինծառայող, որը շարունակաբար աճում է, իսկ աճը դիմումների մասին է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Անդրադառնալով ծրագրի շարունակական փոփոխություններին՝ Պապիկյանը նշել է, որ «Պաշտպան հայրենյաց»-ի շահառուները 5 տարի ծառայելուց հետո կարող էին ստանալ 5մլն դրամ պատվովճար, իսկ հիմա պայմանագիրն ավելացվում է ևս 2 և ևս 5 տարով, որի արդյունքում շահառուները կարող են ստանալ 1,5 մլն դրամ՝ 2 տարվա համար, այսինքն՝ 7 տարվա համար, և 5 տարի ծառայելու պարագայում ևս 5 մլն դրամ, 10 տարվա հանրագումարով՝ 10մլն դրամ:
«Սա նպատակ ունի ապահովել ու ամրացնել ծրագրի հիմքը, այսպիսով ունենալ բանակի կայուն շարունակականություն, որը կբխի ժամկետային զինծառայությունից ու կվերափոխվի պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության»,-նշել է նա: