
Գերմանիայի բնակչությունը միջինում ավելի տարեց է, քան 70 տարի առաջ, մինչդեռ կյանքի տևողության աճի տեմպերը դանդաղել են։ Եթե 1950 թվականին 65 և բարձր տարիքի բնակիչների համամասնությունը կազմում էր մոտ 10%, ապա 2021-ին այն հասել է 22%-ի․ հայտնում է դաշնային վիճակագրական ծառայությունը։
Գերմանիայի բնակչության ծերացման վրա էապես ազդում է նաև երկրում ծնելիության կտրուկ անկումը։ Այս միտումը փոխհատուցվում է միգրացիայով. անցած տարի, ըստ նախնական տվյալների, գրանցվել է միգրացիայի ամենամեծ աճը 1950 թվականից ի վեր՝ 1,5 մլն մարդ, բաղկացած հիմնականում Ուկրաինայի փախստականներից։ 1950 թվականից ի վեր ամեն տարի ավելի շատ մարդ է տեղափոխվել Գերմանիա, քան արտագաղթել է։ Սա ուղի հարթեց, այսպես կոչված, ծնելիության դեֆիցիտի համար, քանի որ 1972 թվականից ի վեր Գերմանիայում ամեն տարի ավելի շատ մարդ է մահանում, քան՝ ծնվում: