2024 թվականին ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության նախագծերի տոկոսադրույքները սուբսիդավորելու համար կհատկացվի 1,7 միլիարդ ռուբլի։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
«Ենթադրում ենք, որ հաջորդ տարի 1,7 միլիարդ ռուբլի կհատկացվի արդյունաբերական համագործակցության նախագծերի տոկոսադրույքները սուբսիդավորելու համար, այդ թվում՝ Հայաստանում դեղերի համատեղ արտադրությանը, Բելառուսում անվադողերի, Ղազախստանում պարարտանյութերի, Ռուսաստանում անտառահատման սարքավորումների արտադրմանը և Ղրղզստանում տեքստիլ եւ հագուստի կլաստերի կառուցանը»,- ասել է նա։
Նրա խոսքով, առանցքային խնդիրներից ու աճի կետերից է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների արդյունաբերական ներուժի մեծացումը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ 64 նախագիծ է կառուցվում, 94 նախագիծ ամբողջությամբ իրականացվել է։