Կանադայի Փաուել գետի մոտակայքում տեղացիները տեսանկարահանել են երկու կիսամերկ, երկարամազ կանանց, որոնք ուտում են անտառում սատկած եղնիկին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հրատարակության տվյալներով՝ 36-ամյա Կորինեա Սթենհոուփն իր տան մոտ հայտնաբերել է եղնիկի դի։ Նա մոտակայքում տեսախցիկ է տեղադրել՝ տեսնելու, թե որ վայրի կենդանիներն են գիշերն ուտելու եղնիկի մնացորդները:

Հաջորդ օրը կինն իր 76-ամյա պապիկի հետ սկսել է դիտել ժապավենները։ Կադրերում երեւում է, որ եղնիկի մարմնին են մոտեցել երկու կին՝ երկար խճճված մազերով։ Անհայտ կանայք կիսամերկ են եղել։ Նրանք կռացել ու սկսել են ուտել եղնիկին։ Տեղացիները կարծում են, որ անհայտները կարող են լինել կենդանիների ոսկորներ հավաքող աղանդի անդամներ:

Կորինեա Սթենհոուփը որոշել է չդիմել ոստիկանություն, քանի որ կանայք անօրինական ոչինչ չեն արել։ Այնուամենայնիվ, նա անհանգստանում է իր երեք ձիերի համար, որոնք ապրում են դեպքի վայրից երկու րոպե հեռավորության վրա գտնվող ախոռում:

1801