Երեկ՝ հունիսի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արամ Հ․-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Այնթափ գյուղի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Անահիտ Ա․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարապետյանի գլխավորությամբ։ 

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը  փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Սմոյանի գլխավորությամբ։ 

Այսօր՝ հունիսի 10-ին, հիվանդանոցից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Ոստիկանները ավտոմեքենան հայտնաբերել են Այնթափ գյուղում և այն տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 
 

1684