Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է

Երկուշաբթի՝ հունիսի 12-ին, առուվաճառքի հենց սկզբում թուրքական լիրան իջել է մեկ դոլարի դիմաց 23,77-ի։ Փորձագետներն այս մակարդակն անվանում են նոր ռեկորդային ցածր մակարդակ:
Դոլար/լիրա զույգի թարմացումից հետո ներդրողները նոր ազդակներ են ակնկալում դրամավարկային քաղաքականության առումով։ Գումարած՝ Թուրքիայում Կենտրոնական բանկի նոր ղեկավարի նշանակումից հետո կարող են բարձրացնել հիմնական տոկոսադրույքը։
Նշենք, որ անցյալ ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի Կենտրոնական բանկի նոր ղեկավար նշանակեց Հաֆիզե Գայե Էրքանին։ Ուստի Թուրքիայի ֆինանսական «վարքագծում» լուրջ փոփոխություններ հնարավոր են։
Թուրքական մեկ լիրայի համար, վերջին աճուրդի համաձայն, տալիս են 3,54 ռուբլի։ Եվրոյի նկատմամբ թուրքական արժույթի ամենաակտիվ փոխարժեքը 25,14-ն է 1-ի դիմաց։
12 Հունիս, 2023 15:23
469