Թուրքական լիրան հասել է պատմական նոր նվազագույնի

Թուրքական լիրան իջել է պատմական նոր նվազագույնի. ուրբաթ օրը կայացած աճուրդում դոլարն առաջին անգամ արժեցել է 25 լիրա: Սա արձագանք է Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքը միայն 15% բարձրացնելու որոշմանը, որը ցածր է շուկայական սպասելիքներից։ Թուրքական բանկերն իրենց հերթին դադարեցրել են արժույթին աջակցելու ինտերվենցիաները։
Օրվա ամենաբարձր պահին 1 դոլարն արժեր գրեթե 25,5 թուրքական լիրա՝ երեկվա փակման համեմատ ավելանալով 0,6 լիրայով։
Այս մոտեցումը նշանակում է, որ Թուրքիայի նոր տնտեսական թիմը՝ ֆինանսների նոր նախարար Մեհմեդ Շիմշեքի և Կենտրոնական բանկի նոր ղեկավար Հաֆիզե Գայե Էրքանի գլխավորությամբ, լրջորեն է տրամադրված արտարժույթի շուկայում միջամտությունը սահմանափակելու հարցում, նշում է Bloomberg-ը։
23 Հունիս, 2023 18:21
1305