ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը ամառային տուրիստական սեզոնին ճանապարհորդության սահմանափակումների մասին հիշեցում է տարածել։

«Հայաստանում ամառային զբոսաշրջային սեզոնի սկսվելուն պես Երևանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին արգելվում է ցանկացած ոչ էական ուղևորություն հետևյալ վայրեր․ 

Տավուշի մարզ Վարագավանից արևելք Հ37 ավտոճանապարհին:

Տավուշի մարզ Նավուրից արևելք Հ36 ավտոճանապարհին։

Գեղարքունիքի մարզ Վարդենիսից արևելք։

Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ:

Ուղևորվեք Ջերմուկ, Վայոց Ձորի մարզի Գետիկի մոտով Հ42 և Հ43 ճանապարհներով:

Սյունիքի մարզ:

Լեռնային Ղարաբաղ այցելությունները նախկինի պես արգելված են։

ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների մոտ և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մոտ ուղևորություններից: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ Արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ մուտքը սահմանափակ է»,– ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ սա ավելի թեթևացված տարբերակ է, քան 2022-ի սեպտեմբերին հրապարակվածը։

961