Ադրբեջանի բանակը կազմալուծված է, ավելի ճիշտ՝ թուրքադրբեջանաահաբեկչական բանակի հետևակը կազմալուծված է։ Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է ինչ ծեծ է ուտոմ, ամբողջությամբ կազմալուծվել է։  Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն է գրել «Ֆեյսբուքում»: 

«Իրադարձությունների, փաստերի համադրումով հասկանալի է դառնում, թե ինչ մասշտաբների մարդկային կորուստ ունի այս ահաբեկչական տանդեմը։ Պատերազմի սկզբի օրերին եթե հետևակի դիվերսիոն հարձակումներում ներգրավված էին 100-150 հոգի, ովքեր նաև ունեին գրեթե ժամանակակից զինվորական հանդերձանք, տեսքներից երևում էր, որ անցել են որոշակի պարապմունք և որոշակի պատրաստվածություն ունեն, ապա այսօր բոլորովին այլ պատկեր է։ 10-15 հոգանոց, ահաբեկիչներին հատուկ հանդերձանքով (կիսատ-պռատ զինվորական հագուստ, գործողությունների ոչ ներդաշնակություն և այլն), փաստում են, որ այն պատրաստվածներն այլևս ոչնչացված են և նոր, առանց պատրաստություն անցած, ինչ-որ խմբեր են ներգրավել։ Ենթադրում եմ, որ դրանք արդեն Բաքվի բուծած ահաբեկիչներն են։
ԱԹՍ-ների առավելությունը օգտագործել միայն մարդ սպանելու համար, որպեսզի հետևակը հաջողություն գրանցի, խոսում է այն մասին, որ թուրք հրահանգիչների և հրամանատարների այդ աջակցությունը չի ազդում մսաղաց դարձած հետևակի մարտունակության վրա»,- տեղեկանում ենք գրառումից:

 

1805