Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա. այն երկրների ինքնիշխանության ներքո պետք է գործեն, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

«Իմ մասնավոր, գուցե սուբյեկտիվ տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա հատկապես պարոն Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանում, բայց վերջնական արդյունք դեռևս չունենք և առայժմ, ցավոք սրտի, չենք կարող հանրայնացնել դրանց բացակայության պատճառով»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

631