ԵԽԽՎ Ադրբեջանի մոնիտորինգի գծով համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնգերը (Մեծ Բրիտանիա) և Լիզա Քրիստոֆերսենը (Նորվեգիա) իրենց հնգօրյա այցն Ադրբեջան ավարտեցին հայտարարությամբ, որտեղ մի շարք մտահոգություններ էին հայտնում բազմակարծության,  օրենքի գերակայության և մարդու իրավունքների վերբերյալ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

▪️ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին, մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռք բերված վերջին առաջընթացը խաղաղ համաձայնագրի ձեռքբերման հարցում և հորդորում ենք երկու կառավարություններին ակտիվացնել իրենց երկկողմ բանակցություններն այդ կապակցությամբ։

▪️ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ մենք կրկնում ենք մեր կոչը՝ ապահովելու տեղաշարժի ազատությունը՝ համաձայն մեր նախորդ հայտարարությունների, ՄԻԵԴ-ի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման՝ համաձայն Դատարանի կանոնների 39-րդ կանոնի և Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշման:

▪️ Մենք շարունակում ենք անհանգստանալ խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներով։

▪️ Մեզ անհանգստացնում է միավորումների և հավաքների ազատության իրավունքի շարունակական սահմանափակումները և հասարակական կազմակերպությունների ընդհանուր իրավիճակը, որոնք շարունակում են գործել խիստ սահմանափակող պայմաններում։

▪️ Հիշեցնում ենք, որ Վեհաժողովն արդեն իսկ լուրջ մտահոգություն է հայտնել քաղաքական դրդապատճառներով բանտարկյալների շարունակական ներկայության վերաբերյալ, և որ վերջին տարիներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեծ թվով վճիռներ է կայացրել՝ հայտնաբերելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումները ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, իրավապաշտպանների և քննադատող լրագրողների կամայական ձերբակալությունների և կալանավորման հետ կապված։

656