Մեր ողբերգական պատմության մեջ առաջին անգամը չէ, երբ Հայաստանը հայտնվում է թուրք-ռուս-ադրբեջանական մահաբեր օղակում և առաջին անգամը չէ, երբ հայկական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները լծվում են ռուսական պրոպագանդիստական սայլին:

Մենք առավել սարսափելի օրեր ենք ապրել:

Օրինակ, Դուք պատկերացնում ե՞ք, թե ինչ անելանելի դրության մեջ են եղել Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը, որ ընդդեմ ռուս բոլշևիկների, նրանց տեղական ներկայացուցիչների, ստիպվախ են եղել օգնությամբ դիմել Հայոց ցեղասպանսություն իրականացրած թուրքերին՝ 1915-ից ընդամենը 6 տարի անց:

Ահա այն.

Սիմոն Վրացյանը հարց է դնում. «Բոլշեւիկների դեմ կռվելիս օգտվելո՞ւ ենք թուրքական ուժերից, թե՞ ոչ: Եթե այո, այդ դեպքում պիտի բանակցություններ սկսել հենց այսօր»:

Բանակի գլխավոր հրամանատար Կուռո Թարխանյանը շեշտում է, որ հարկադրված ենք դիմել թուրքական ուժերի աջակցությանը:

Դեմ է արտահայտվում սոցիալիստ-հեղափոխական (նախկինում՝ ՀՅԴ-ական) Վահան Մինախորյանը. «Եթե մեր կռիվը պիտի լինի ռուսների դեմ, ոչ մի թուրքական ուժ չի փրկում մեզ»։

Ի դեպ, այս քննարկմանը մասնակցել են ՀՀ 4 վարչապետներից 3-ը:

Մյուս մանրամասները՝ մեկնաբանության մեջ:

Այս մասին տեղեկանում ենք Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։

1230