«ԱրթԶ » կրթամշակութային հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հայ նկարչուհին աճուրդով վաճառել է իր նկարած կտավը և հասույթը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Վաճառք՝ 2.450.000 (5000$)

Եվ այս ֆանտաստիկ սերունդի շնորհիվ #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ

Շնորհակալություն այս գեղեցկուհուն՝ տաղանդավոր ու լուսավոր Մանու Հարությունյանին, ով պատերազմի առաջին իսկ օրից իր վրձնով ծառայում է Հայրենիքին

հ.գ. հասույթը ամբողջովին փոխանցվել է Համահայկական հիմնադրամ

մենք #ՀԱՂԹԵԼԵՆՔ»,- գրված է ՀԿ ֆեյսբուքյան էջում:

Իսկ կտավի հեղինակի կողմից էլ այս խոսքերը`

 

 

Հիմա իմ զենքը վրձինն է։

Հիմա մենք զինվորներն ենք թիկունքի։

Հիմա մենք պայքարում ենք յուրովի՝ հանուն մեկ նպատակի։

Կտավն աճուրդով վաճառեցի 5000 ԱՄՆ դոլլարով,այլ կերպ ասած 2.450.000 դրամ։

Հասույթն ամբողջությամբ ուղղված է «ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ. ԲՈԼՈՐՍ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» համահայկական հիմնադրամին։

Մեծ շնորհակալություն գնորդին, ով ցանկացավ մնալ անհայտ և նույնիսկ ներդրում ունեցավ մյուս աճուրդային աշխատանքիս ստեղծման գործում։

Շնորհակալություն ինձ հետ պայքարող հայությանն, ովքեր ջանասիրաբար տարածում և քաջալերում էին։

Տարածեք այս նյութը, որպես նպատակի ու հաղթանակի կտրոն։

Մենք #Հաղթումենք և դա անկասկած է։


1069