Հունաստանում գտել են Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որը Հունաստանի ազգային պատկերասրահից գողացել Էին ինը տարի առաջ: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, վկայակոչելով Աթենքի ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նաեւ հաջողվել Է գտնել Փիթեր Մոնդրիանի «Հողմաղաց» նկարը, որը գողացել Էին Պիկասոյի կտավի եւ եւս մեկ ստեղծագործության հետ միասին: Հանցագործները մի քանի րոպեում երեք նկար են գողացել 2012 թվականին:

Կտավները գտել են այն բանից մի քանի ամիս անց, երբ ոստիկանությունը հայտարարեց, որ դրանք, ենթադրվում Է, մինչեւ այժմ գտնվում են Հունաստանում:

Պիկասոն «Կնոջ գլուխը» պատկերասրահին Է նվիրել 1949 թվականին՝ ի նշան Հունաստանի դիմադրությանը, որը նա ցուցաբերել Էր նացիստական Գերմանիային: Գեղանկարիչը կտավն ստեղծել Է 1939 թվականին:

Մայիսին Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» ստեղծագործությունը Christie՚s-ի աճուրդում վաճառվել Է 103,4 միլիոն դոլարով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

1053