Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բարեգործական նախաձեռնության շրջանակում կազմակերպված վիճակախաղում մի տղամարդ շահել է աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասո-ի բնօրինակ աշխատանքը, որի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն։
Հաղթողը՝ 58-ամյա ինժեներ Արի Հոդարան, իր հաղթանակի մասին տեղեկացել է Փարիզում գործող Christie's աճուրդի տան տեսազանգի միջոցով։ Սկզբում նա նույնիսկ կասկածել է՝ արդյոք դա կատակ չէ։
Վիճակախաղը կազմակերպվել է «1 Պիկասո՝ 100 եվրոյով» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է միջոցներ հավաքել Ալցհեյմերի հիվանդության հետազոտության համար։ Ընդհանուր առմամբ վաճառվել է ավելի քան 120 հազար տոմս՝ յուրաքանչյուրը 100 եվրոյով, ինչի արդյունքում հավաքվել է շուրջ 11 միլիոն եվրո։
Այս տարվա գլխավոր մրցանակը եղել է Պիկասոյի 1941 թվականի «Tête de Femme» («Կնոջ գլուխ») աշխատանքը, որը պատկերում է նրա մուսային՝ Դորա Մաար-ին։
Վիճակախաղը կազմակերպել է ֆրանսիացի լրագրող Պերի Կոշեն-ը՝ Պիկասոյի ընտանիքի և հիմնադրամի աջակցությամբ։ Նրա խոսքով՝ հատկապես ուրախալի է, որ հաղթողը բնակվում է Փարիզում, ինչը կհեշտացնի նկարի փոխանցումը։
Հավաքված գումարից 1 միլիոն եվրոն կտրամադրվի Opera Gallery-ին՝ որպես նկարի սեփականատիրոջ փոխհատուցում, իսկ մնացած միջոցները կուղղվեն Ֆրանսիայի Ալցհեյմերի հետազոտության հիմնադրամին։
Նախաձեռնության կազմակերպիչները նշում են, որ այս ծրագիրը կարևոր քայլ է հիվանդության դեմ պայքարում՝ հույս հայտնելով, որ ապագայում Ալցհեյմերը կդառնա միայն անցյալի հիշողություն։