Վաճառվել է Պիկասոյի կտավը. հայտնի է, թե քանի մլն դոլարով
![](https://araratnews.am/admin/images/1633786086.jpeg)
Իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոյի կտավը Հոնկոնգում վաճառվել է 24.6 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Sotheby's աճուրդի տունը:
Կտավում պատկերված է Պիկասոյի կինն ու ոգեշնչման աղբյուրը՝ Ժակլին Ռոկը:
Աճուրդի ընթացքում 9.1 մլն դոլարով վաճառվել է նաև հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի նատյուրմորտը:
09 Հոկտեմբեր, 2021 21:28
1492