Այսօր՝ հուլիսի 8-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի Հ. Թևոսյան փողոցում գտնվող  «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն  է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայությաւն Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ Սամվել Գ.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

1110