Սերգո Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 18-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 18։00-ին։

Հուղարկավորությունը՝ հուլիսի 19-ին ժամը 13։00-ից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց Զեյթունի պանթեոն-գերեզմանատանը (հասցե՝ Լեփսիուսի 16)։

Այս մասին հայտնում է Սերգո Երիցյանի ընտանիքն ու խնդրում ծաղիկների և ծաղկեպսակների գումարներն ամբողջությամբ ուղղել զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների ապահովագրության հիմնադրամին (մանրամասները՝ www.zinapah.am)։

Սերգո Երիցյանը մահացել էր ԱՄՆ-ում՝ հունիսի 23-ին՝ երկարատև ու ծանր հիվանդությունից: Նա 66 տարեկան էր։ 

689