«Սա էլ Ջուլիկ տատին, հաջորդ անգամ իմ հարևան Պողոսի խոսքերն եմ փոխանցելու»․ Բաբկեն Թունյանը տեսանյութ է հրապարակել
ԱԺ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և տեսանյութ տեղադրել։ Այն ինքն է նկարահանել, տեսանյութում Թունյանի ելույթի շնորհիվ հայտնի դարձած Ջուլիկ տատին է․
«Սա էլ Ջուլիկ տատին։
Վերջերս ԱԺ գալիս Դեմիրճյան փողոցի վրա այս տատիկը ձայն տվեց, ասաց, որ մեր բոլոր նիստերը նայում է ու խնդրեց, որ իմ անունից պատգամավորներին փոխանցեմ՝ ամոթ է, երկիրն այս վիճակում, մենք ինչ ենք անում, ոնց ենք իրար բզկտում...
Անցած նիստերից մեկի ժամանակ ամբիոնից փոխանցեցի նրա խոսքերը:
Այսօր ԱԺ գալիս նորից հանդիպեցինք: Տեսել էր, ու հարցնում էր՝ բան կփոխվի՞: Ասացի՝ տեսնենք:
Հաջորդ անգամ իմ հարևան Պողոսի խոսքերն եմ փոխանցելու, չնայած ոմանց կարող է դուր չգալ»։
18 Հուլիս, 2023 16:51
700
Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան
10 Հունիս, 2026 16:32
Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան
01 Ապրիլ, 2026 17:38
Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի․ Բաբկեն Թունյան
26 Փետրվար, 2026 12:28
Հերթական կեղծիքը հերքենք․ Բաբեն Թունյան
10 Հունիս, 2026 19:05
Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան
01 Ապրիլ, 2026 17:38
Սրանք բոլորը նույն «խմբակից» են, որոնք ուզում են հասնել նրան, որ ԱԺ նախագահին ծեծելով մահամերձ վիճակի հասցնելը նորմալ ընկալվի. Թունյանը` եկեղեցու միջադեպի մասին
29 Մարտ, 2026 15:34