Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճկների վարչության (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 18-ի առավոտյան Անկարայի Կայաշ թաղամասի տեխնիկայի և քիմիական նյութերի արտադրությամբ զբաղվող գործարանում (MKE) պայթյուն է տեղի ունեցել, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը հասել է նաև անտառածածկ տարածքներին, ինչն էլ հրշեջներին մարել դեռևս չի հաջողվում:

Հաղորդվում է նաև, որ պայթյունից տուժել է գործարանի քիմիական բլոկը, որտեղ էլ փոքր պայթյուններն այս պահի դրությամբ շարունակվում են: Այդ իսկ պատճառով տարվող անվտանգային աշխատանքներին ներգարվվել են նաև AFAD-ի քիմիական և բիոլոգիական ռադիացիայի ու միջուկային ստորաբաժանումները:

Տեղում աշխատանքներ են տանում նաև ոստիկանության, փրկարարական, և «112» արագ արձագանքման ծառայության ջոկատները:

Գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառները բացահայտելու նպատակով տարվում է հետաքննություն: Կա 4 տուժած:

Նշենք, որ պայթյունի անվտանգային նկատառումներից ելնելով տարհանվել են գործարանի բոլոր աշխատակիցներն ու հարակից տարածքներում բնակվող մարդիկ:

964