Կասեցվել է ավազի լվացման կետի ապօրինի ջրառը
![](https://araratnews.am/admin/images/1690184218.jpg)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն իրականացրած զննման արդյունքում «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման կետում հայտնաբերել են ապօրինի ջրառի դեպքեր: Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
«Ընկերությանը պատկանող Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի վարչական տարածքում գործող ավազի լվացման կետում առկա 1 խորքային և 1 գրունտային հորերը շահագործվել են առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Տեսուչները կասեցրել են խորքային հորերի ապօրինի շահագործման գործողությունները:
Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
24 Հուլիս, 2023 15:36
460