Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Երևան-Սևան ճանապարհին կան ավազի հանքեր, որոնք օգտագործվում են շինարարության նպատակով: Դուք մեքենաների հետևից գնու՞մ ենք: Քամու դեպքում դրանք վնաս են տալիս բնապահպանությանը: Հիմա կուլտիվացիայի խնդիր կա, չէ՞, որ պետք է փակվի, խոտածածկ լինի: Բայց արդեն 2025 թիվն է, մեր քաղաքականությունը ՀՀ-ում այն է, որ ցանկացած տնտեսվարող պետք է գործի օրենքի շրջանակներում: Նա շատ մեծ վնաս է տալիս մեր հասարակությանը, մեր երեխաներին, այդ փոշին գալիս է Երևան, որովհետև Երևանը ավելի ցածր է գտնվում: Ես վերջերս ուսումնասիրեցի, մինչև անգամ հնարավոր է հանքերի պատճառով մինչև 1 կմ կարճանա Երևան-Սևան ճանապարհը, որովհետև այդ ոլորանները սկսում են արդեն ուղղվել: Բոլորիս նպատակը պետք է լինի ՀՀ շահը: Որտե՞ղ է, հիմա մենք այդ շահը անտեսել ենք, շահը այն է, որ այդ ավազը Երևան քաղաք չգա: Դրա համար հատուկ նորմատիվներ կան, պետք է դրանով մարդիկ շարժվեն: Ասեք ի՞նչ ժամկետներում կարող եք այդ ավազահանքերի խնդիրը լուծել, որ այդ փաշին Երևան չգա»,- նման խնդրի մասին բարձրաձայնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: 


Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարող պատասխանել հարցերին, քանի որ վերահսկողությունը այդ հարցերի շուրջ իրենց գործընկերներինն է. «Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին է վերապահված, այդ թվում՝ ՆԳՆ-ին որոշ փուլերով: Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը որևէ վարչական պատասխանատվության միջոց կիրառելու լիազորություն օրենքով չունի»:

309