Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքը փոխանցում է «Արմենպրես»-ը ։
«Հատուկ հանձնարարությունների գծով մեր դեսպան Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն։ Հոկտեմբերի 23-ին այնտեղ տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հարցով նրա շփումները ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Տեղի կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը»,- ասել է Ռյաբկովը։
23 Հոկտեմբեր, 2020 04:19
429
Նարեկը կարող է ուղղել սեփական հորը, թե ինչու Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Հայաստանի մաս․ Չախոյան
11 Մարտ, 2026 23:58
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով
15 Նոյեմբեր, 2025 15:50
Լեռնային հեծանվասպորտի մրցաշար՝ Շիրակի մարզում
11 Նոյեմբեր, 2025 23:38