«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վերջապես լրագրողները հետաքրքրվեցին Մանե Թանդիլյանի որդիներով։

Նա իր որդիների Ավստրալիայում գտնվելը արդարացրեց   Հայաստանում կրթության անորակ լինելով,իսկ իր որդիներին անհրաժեշտ է որակյալ կրթություն։

Այս պատասխանով տիկինը վիրավորեց,թե ԲՈՒՀ-երի դասախոսներին,թե  Հայաստանի,մասնավորապես Երևանի բնակիչներին,որոնք կրթություն են ստացել այստեղ և շարունակում  են ստանալ։

Նա իրեն վեր դասեց երևանցի ծնողներից,որոնք հնարավորություն չունեն իրենց երեխաներին ուղարկել արտասահման կրթության։
Մանեն խուսանավեց պատասխանել,որ իր որդիները արտասահմանում են նաև բանակում չծառայելու համար;
Լսեցի՞ր,սիրելի երևանցի։

Դու ուզու՞մ ես,որ իրեն քեզանից վեր դասող մարդը դառնա քո քաղաքապետը։
Համոզված եմ,որ քո երևանցու թասիբը այդ թույլ չի տա։

2710