
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքում քարոզարշավյան դիտումները գովազդով է իրականացնում, ինչի մասին տեղեկացնում է հենց Ֆեյսբուքը (լուսանկար)։
Հայկական ծագումով ռուսաստանցի գործարար, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից «ապրեցվող» «Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին որպես գործիք օգտագործելով՝ Վարդանյանը ոչ մի միջոց չի խնայում հետագայում իր ոտքը հիմնովին «պնդացնելու» համար։
Թանդիլյանի քարոզարշավների արձագանքները ցույց են տալիս, որ առնվազն սոցցանցերում նա չունի հասարակական աջակացություն, ինչի մասին վկայում են օգտատերերի ռեակցիաները։ Նրանք ծաղրի եւ բարկացած ժպտիկներով (սմայլիկներով) են արձագանքում գովազդով միացված հրապարակումներին (1400 լայքերից 836-ը ծաղրի և զայրույթի ժպտիկներն են)։
Նկատենք, որ Մանե Թանդիլյանի գովազդային քարոզարշավը սկսվել է դեռևս ապրիլ ամսից, ինչի վառ ապացույցն են Երևանի հատկապես կենտրոնական փողոցներում հայտնված նրա գովազդային պաստառները։
Ի դեպ հիշեցնենք (սա էլ իմիջիայլոց), որ Հայաստանի ապագայով մտահոգ Մանե Թանդիլյանը իր երկու որդիներին «ճիշտ ժամանակին»՝ նախազորակոչային տարիքում Հայաստանից տեղափոխել է Ավստրալիա՝ փաստորեն, որպես ապրելու երկիր, Ավստրալիան գերադասելով Հայաստանից։