Եղվարդի խճուղում բախվել են «Մերսեդեսներ»․ կա տուժած
Օգոստոսի 3-ին, ժամը 01:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում գտնվող «Արմենիա Թի-ՎԻ» հեռուստաընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ` Գ. Ա., ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Տ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ․ Ա․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայյի գազի բալոնի փականը։
03 Օգոստոս, 2023 14:03
718
Եղվարդի N 1 և Երևանի N 118 ավագ դպրոցների վերանորոգման ու անհրաժեշտ գույքի ձեռք բերման համար տրամադրվել է 15.6 մլն դրամ
24 Սեպտեմբեր, 2021 21:44
Արտաշատի խճուղի-Հյուսիս–Հարավ ճանապարհի հանգույցի մոտ արագությունը կսահմանափակվի
30 Սեպտեմբեր, 2026 11:05
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է․ Նարեկ Սարգսյան
27 Սեպտեմբեր, 2026 21:24
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը
20 Օգոստոս, 2026 20:58