
Այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կաթիլային ոռոգման համայնքային ավազան ունենալուն և նշեց, որ շատ հաճելի էր տեսնել Ճամբարակում, որ այդ գաղափարն իրականություն է դռնում և ուշի-ուշով օպետք է հետևել մինչև կաթիլային ոռոգումը հասնի տեղ: Նա կարևորեց այդ ծրագրի լայնածավալ իրականացումը՝ որպես ջրի կառավարման պրոցես:
«Չնայած մյուս խնդիրն էլ կա, որ անընդհատ, միշտ նման ծրագրերի իրականացման հենց մեկնարկման փուլում, մարդիկ են ի հայտ գալիս, որ կասեն՝ չի լինի, հնարավոր չէ, անհնար է: Ոնց որ մենք մի դարում չենք ապրում, երբ մարդկության ստեղծած արբանյակն արդեն արեգակնային համակարգի սահմանները հատել է և հասել է ուրիշ համաստեղությունների, բայց որ ջուրը մի կետից պետք է հասցնենք մյուս կետ՝ անհնար է, ո՞նց կարող է տենց բան լինել: Պետք է ազատվել այն պաշտոնյաներից, ում գործն է այն, որ գան ասեն դա հնարավոր չէ, թող գան նրանք, ովքեր գիտեն, որ դա հնարավոր է և կարող են դա անել»,- ասաց նա: