Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում Հարկային օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծից խոսելով, նշեց, որ գործադիրի ռազմավարական մոտեցումն է  փոխել կամ բարելավել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը իրենց իսկ կողմից վճարվող հարկերի նկատմամբ․

Փաշինյանը հիշեցրեց, որ Կառավարության որոշմամբ կրկնապատկվում են ուսուցիչների, բանակում ծառայողների, ուժային կառույցների ներկայացուցիչների աշխատավարձերը․ «Մենք անվտանգային ծախսերը էականորեն ավելացնում ենք, մենք կառուցում ենք ճանապարհներ, մենք կառուցում ենք  դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն, այդ ամեն ինչը արվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից․ օրինակ՝ 2023 թվականի պետբյուջով նախատեսված է, որ ավելի քան  170 միլիարդ դրամի աջակցություն պետք է ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղին»,- ասաց վարչապետը, հիշեցնելով, որ 2023 թվականի առաջին կիսամյակի հարկային եկամուտները գերակատարվել են շուրջ 50 միլիարդ դրամով։

766