Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 11 քաղաքացի

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):
Վթարի հետևանքով մահացել է 11 քաղաքացի:
Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:
14 Օգոստոս, 2023 14:10
4099
Երևան-Գյումրի ճանապարհին ZIL մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել
23 Մարտ, 2025 19:30
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «ԶԻԼ»-ն ու Hyundai-ին. վերջինիս վարորդը մահացել է
14 Մարտ, 2025 10:32
Առեղծվածային դեպք՝ Արագածոտնի մարզում. Երևան-Գյումրի ճանապարհին՝ Կոշի հատվածում, հողային աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել են մարդու գանգ ու ոսկորներ
11 Մարտ, 2025 16:38