Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է նոր 57 դյույմանոց խաղային մոնիտորը՝ Odyssey Neo G9-ը, որն ընկերության շարքի ամենամեծ կոր էկրանն է: Samsung Odyssey Neo G9-ի արժեքը չի նշվում. մոնիտորի վաճառքը պետք է սկսվի մինչև 2023 թվականի վերջ:
Նոր մոնիտորը, որն ունի 240 Հց պատկերի թարմացման արագություն, ստացել է Dual UHD լուծաչափի վահանակ (7680x2160 պիքսել), աջակցում է HDR 10+ և AMD FreeSync Premium Pro տեխնոլոգիաներին։ Ակնկալվում է, որ 1000R էկրանը կաջակցի Gaming Hub և Samsung Smart Hub պլատֆորմներին (ներառյալ Xbox Cloud Gaming, NVIDIA GeForce NOW, Amazon Prime Video, Netflix, YouTube և այլն)՝ ամպային խաղերի ծառայություններ մուտք գործելու համար:
Նոր մոնիտորի վերաբերյալ ամբողջական մանրամասները կհրապարակվեն օգոստոսի 23-ին, երբ մոնիտորը վաճառքի հանվի: