Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը կարծում է, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսային համավարակի կրիտիկական կետում, նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: 

 

Ինչպես տեղեկությունը փոխանցում է 1in.am-ը, Գեբրեյեսուսը վստահ է, որ առաջիկա ամիսները չափազանց բարդ կլինեն բազմաթիվ երկրների, մասնավորապես հյուսիսային կիսագնդի համար:

 

«Մի շարք երկրներ շարժվում են վտանգավոր ուղղությամբ: Չափից շատ պետություններ բախվել են COVID-19-ի դեպքերի էքսպոնենտալ աճի»,- բացատրել է նա:

 

Նրա խոսքով, շատ հիվանդանոցներ և վերակենդանացման բաժանմունքներ գերծանրաբեռնված են և գտնվում են իրենց հնարավորությունների սահմանին: «Եվ սա դեռ միայն հոկտեմբերն է»,- նշել է ԱՀԿ ղեկավարը՝ հորդորելով երկրների ղեկավարներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նոր աղետ թույլ չտալու համար:

96