Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով տրամադրվել է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Ներկայացված են բացառապես առողջապահության նախարարության կատարած ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Այսպես, վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը կազմում են 4.572.317.358 դրամ:  

Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումները 1.286.016.534 դրամի շրջանակում են:

65.875.444 դրամ կազմում է պարգևատրումը Covid-19-ի շրջանակներում:

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածության ծախսերը 32.160.869 դրամ են:

583