
Աղդամի զինվորական դատախազությունում տեղեկություն է ստացվել, որ Ադրբեջանի ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ասիմ Աբասովը ինքնասպան է եղել հրազենից արձակված կրակոցից։
Ստացված տեղեկությունների հիման վրա՝ Աղդամի զինվորական դատախազության և Ադրբեջանի զինդատախազության Քրեագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների կողմից կատարվել է դեպքի վայրի ու դիակի զննում, որպես իրեղեն ապացույցներ առգրավվել են գործին առնչվող իրեր և կատարվել այլ գործողություններ։
Փաստի առթիվ Աղդամի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի ՔՕ 125-րդ հոդվածի (ինքնասպանության դրդելը) հատկանիշներով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։
Հետաքննությունը շարունակվում է։