Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2213–ով և դարձել 75523։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 23332 (+1772) մարդ, կատարվել է 372,550 (+4497) թեստավորում (+5760), առողջացել են վարակվածներից 50701–ը (+425)։ Գրանցվել է մահվան 1157 (+12) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 4–ով և դարձել 333։
 

136