Իսրայելի արտգործնախարարն անցած շաբաթ Իտալիայում հանդիպել է Լիբիայի արտգործնախարարին, չնայած այն բանին, որ երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳՆ հայտարարությունը։

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենի և Լիբիայի արտգործնախարար Նաջլա Մանգուշի հանդիպումը կայացել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի աջակցությամբ։ «Ես խոսել եմ արտգործնախարարի հետ երկու երկրների միջև հարաբերությունների հսկայական ներուժի մասին, ինչպես նաև Լիբիայի հրեական ժառանգության պահպանման կարևորության մասին, որը ներառում է երկրում սինագոգների և հրեական գերեզմանոցների վերանորոգումը»։  

571