Պապիկյանը Կիպրոսի պաշտոնակցին է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասի հետ:
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Քննարկվել է նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը:
Նախարարները երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և ընդգծել են այն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:
07 Սեպտեմբեր, 2023 15:04
957
ԱԱ. ըմբիշ Սուրեն Աղաջանյանը հաղթել է վրացի մարզիկին
24 Հոկտեմբեր, 2026 11:35
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22 Հոկտեմբեր, 2026 23:44
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Սուրենյան
22 Հոկտեմբեր, 2026 14:17
Պապիկյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր
07 Հոկտեմբեր, 2025 12:18
Սուրեն Պապիկյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին
25 Սեպտեմբեր, 2024 14:43