ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, թե Հայաստանն միջազգային հանրությունից ակնկալում է մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա և թույլ չտալ հերթական պայթյունը տարածաշրջանում․

«Գիտեք, որ բավականին սրված է իրավիճակը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը թե ԼՂ-ի շուրջ, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում լրացուցիչ ուժեր է մոբիլիզացնում: Այս իրավիճակում մենք աշխատում ենք բոլոր այն գործընկերների հետ, որոնք կարող են որոշակի  լծակներ օգտագործել և ճնշել Ադրբեջանին, որպեսզի վերջինս վերադառնա խաղաղության բանակցություններին կամ ավելի կոնստրուկտիվ լինի դրանցում»,-ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի՝ դեպի ՆԱՏՕ գնալու հնարավորությանը, Խանդանյանը նշել է. «ՆԱՏՕ-ի հետ կապված քննարկումները ռոմանտիզացվում են մեր հանրությունում: Կան երկրներ, որոնք չունեն հակամարտություններ, աշխարհի ամենախաղաղ երկրներն են ու այսօր դժվարություններ ունեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Ինչպե՞ս եք պատկերացնում մոտ ապագայում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Ես ուղղակի ոչ տեխնիկապես, ոչ քաղաքական նկատառումներով դրա հնարավորությունը չեմ տեսնում»:

Նա նաև շեշտել, է, որ Հայաստանի կառավարությունը երբևէ չի հայտարարել, թե ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին։ 

365